Օգտակար Խորհուրդներ

 
Մատնահարդարման պատմությունը

 Մատնահարդարում բառն ունի լատինական ծագում: Այն առաջացել է manus ձեռք և cure խնամք բառերից: Պարզվում է, որ դեռ հնագույն ժամանակներից մարդիկ խնամել են իրենց ձեռքերը: 1964թ. Եգիպտոսում գտնվել են դամբարաններ, որտեղ հանգրվանող ծառայողները եղել են փարավոնի մատնահարդարները:Դա նշանակում է նրանք եղել են մեզ հայտնի առաջին մատնահարդարման վարպետները:Այս ժամանակներում նույնիսկ լաքի գույնը ունեցել է իր նշանակությունը: Ծառայողները բավարարվել են միայն հանգիստ, բաց երանգներով: Թագավորական տան ներկայացուցիչները զարդարել են իրենց եղունգները վառ գույներով: Լաքերի փոխարեն օգտագործվել են բուսական ներկեր: Հատկապես տարածված միջոց էր խնայով եղունգները ներկելը:
 Եղունգների երկարությունը նույնպես ունեցել է իր նշանակությունը: Միջին դարերում չինացիները համարել են, որ երկար եղունգների հետ է կապված ամբողջ հարստությունն ու իշխանությունը:Այդ իսկ պատճառով այսօր այդքան արդիական է եղունգների արհեստական եղանակով աճեցումը: 
19-րդ դարում մանիկյուրը տարածված երևույթ էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Գեղեցկության չափանիշ հանդիսացել են խնամված եղունգները:
 Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսերին առաջին անգամ ի հայտ է գալիս եղունգների լիցքը: Այսօր այն շատ տարածված է: Առհասարակ, ժամանակակից մատնահարդարումը իրենից ներկայացնում է մի շարք գործողությունների համակարգ՝ բուժող-վերականգնողական, մաշկի խնամք, արհեստական եղունգների տեխնոլոգիա: Այսօր առանձնանում են հետևյալ մանիկյուրի տեսակները՝ դասական, եվրոպական, սպա և սարքավորումների միջոցով մանիկյուր: Կուտիկուլայի մշակման հետ կապված կարելի է տարբերել թաց և չոր մանիկյուր: Այս տարբերակներից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները: Պետք է հիշել, որ ձեռքերը մարդու մասին ասում են շատ բան, դրանք տպավորություն են թողնում Ձեր մասին:


Ձեռքերի խնամք տնային պայմաններում

 Գեղեցիկ ձեռքերը մշտապես պահանջում են խնամք, եթե մեկ օր  չխնամենք դրանք, մեր ձեռքերը կհիշեցնեն իրենց մասին իրենց չորությամբ: Իսկ եթե դրանք չխնամել մեկ օրից ավելի, ապա խնդիրներից խուսափել դժվար կլինի: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք հետևյալ տարբերակները ձեռքերը խնամելու համար:
 Առավոտյան խնամք: Ամեն առավոտ մարդիկ լվանում են իրենց ձեռքերը սենյակային ջերմաստիճանի ջրով և օճառով: Oճառին նույնպես պետք է ուշադրություն դարձնել, այն պետք է հանի մաշկի յուղայնությունը, չկոշտացնի այն, բացի այդ չվնասի մաշկը: Սառը և տաք ջրով ձեռքերի լվացումը հանում է մաշկի յուղայնությունը, դարձնում դրանք ավելի փափուկ: Լվանալուց հետո ձեռքերը պետք է լավ չորացնել, խոնավ ձեռքերը դրսում կոշտանում են, նունիսկ ճաքում: Դուրս գալուց առաջ ցանկալի է քսել կրեմ և չմոռանալ ձեռնոցների մասին:
 Խնամք օրվա ընթացքում: Բացի նրանից, որ մենք ուտելուց առաջ լվանում ենք մեր ձեռքերը, պետք է օրվա ընթացքում դրանք անընդհատ մաքրել անձեռոցիկով:
 Երեկոյան խնամք: Առավել լավ արդյունքի կարելի է հասնել ձեռքի վաննաներ կազմակերպելով՝ լիմոնի հյութով կամ քացախաթթվով: Այնուհետև սրբիչով լավ չորացնում ենք ձեռքերը:
 Մշտապես գեղեցիկ ձեռքեր ունենալու համար անհրաժեշտ են մերսումներ և կրեմներ: Երեկոյան անհրաժեշտ է քսել ավելի յուղոտ կրեմ, երկար մերսել և հագնել ձեռնոցներ:

 2013թվ. գարուն - ամառ մանիկյուրի նորաձև գույները



 Անշուշտ, պետք է իմանալ, որ Ձեր կեցվածքի հաջողության 50% գրավականը Ձեր մանիկյուրն է: Ոչ մշակված եղունգները փչացնում են անգամ ամենագեղեցիկ զգեստն ու դիմահարդարումը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերցնել խարտոց, ձեռքի կրեմ, լաք և պատրաստվել իմանալու, թե որ գույներն են ակտուալ 2013թվ: Իհարկե, առաջին տեղում են մարմնագույնը, թափանցիկ վարդագույնը և մնացած բոլոր հանգիստ գույները: Եթե հանգիստ գույները Ձեզ համար փոքր - ինչ տխուր են, ապա կարելի է օգտագործել վառ գույնի լաքեր շրթներկի հետ` վառ վարդագույն, կարմիր, հասած բալի գույն, մուգ մանուշակագույն, կապույտ, փիրուզագույն: Արդիական են նաև մետալիկ արծաթագույնն ու ոսկեգույնը:



 Չկրկնվող տարբերակներից է Խավիար մանիկյուրը, որի դեպքում եղունգները ծածկվում են մանր ուլունքներով, որը հիշեցնում է սև խավիարը: Դրանք կարող են լինել տարբեր չափի ու գույնի:

 
 2013 թվ. հաճելի նորություններից է թաց ավազի էֆեկտով լաքը: Այս լաքից պետք է ունենա յուրաքանչյուր աղջիկ իր լաքերի հավաքածուի մեջ: OPI - ի 2013թվ. գարուն - ամառ Mariah Carey հավաքածուն իր մեջ ներառում է չորս գույն թաց ավազի էֆեկտով լաք`



 Սահուն անցումը մի գույնից դեպի մյուսին մոդայիկ է ոչ միայն հագուստի դեպքում, այլ նաև մանիկյուրի: Ավելի գեղեցիկ է ստացվում որևէ վառ գույնից դեպի բաց կամ սպիտակ գույնին անցումը: ombre մանիկյուր կարելի է ստանալ ինչպես առանձին մատերի, այնպես էլ եղունգի վրա:



 Այսօր շատ աստղեր կարմիր գորգի վրայով քայլում են երկկողմանի մանիկյուրով, նրանից հետո, երբ Քրիստիան Լուբուտենը ստեղծեց երկկողմանի կոշիկները, նրա օրինակին հետևեցին մի շարք մատնահարդար վարպետներ:



 Ինչպես տեսնում եք, գարուն-ամառ 2013-2014 թվ. ակտուալ են ինչպես հանգիստ, բաց գույներ, այնպես էլ վառ, հագեցած գույներ: Այնպես որ, պետք չէ սահմանափակվել մեկ կամ երկու երանգներով. ընտրությունը թողնում ենք Ձեզ...


Հարսանեկան մանիկյուր

 Հարսանիքը աղջկա կյանքում ամենակարևոր օրերից է: Իհարկե այդ օրը նա ցանկանում է ունենալ անթերի տեսք, ինչի համար անհրաժեշտ է ամեն ինչի մասին մանրակրկիտ մտածել: Հիանալի վարսահարդարում, շքեղ զգեստ, գեղեցիկ դիմահարդարում և, իհարկե, պետք է մտածել գեղեցիկ մատնահարդարման մասին, որն ավելի կընդգծի հարսանյաց մատանու փայլը: Այնպիսի իրադարձության համար, ինչպիսին հարսանիքն է, անփոխարինելի է ֆրանսիական մանիկյուրը:
  Քայլ 1. Բազա. Եղունգները խարտելուց հետո, քսել Bonder լաքի բազան, որը կօգնի ավելի երկար պահպանել լաքը եղունգների վրա:
 Քայլ 2. Եղունգների լաքապատում. Ընտրեք հանգիստ երանգներից ինչ-որ գույն, օրինակ` Who`s Who Pink բաց վարդագույնը և քսեք երկու երանգով:

 

 Քայլ 3. Լաքը չորանալուց հետո վերցնում եք White out սպիտակ դիզայնի լաքը և նկարում ցանց:
 Քայլ 4. Վերցրեք Dazzle արծաթագույն դիզայնի լաքը վերջնական դիզայնի համար:

 

Քայլ 5. Աքսեսուարներ. Հարսանյաց օրը ինքներդ ձեզ թույլ տվեք մի փոքր շքեղություն և մի մատը զարդարեք քարերով, ինչը կտա լրացուցիչ փայլ և գեղեցկություն:

 


Դիզայն Առաջին սիրո քնքշանք

 Այս դիզայնի համար Ձեզ անհրաժեշտ է լաքի բազա Bonder, սպիտակ մանիկյուր Crisp white, վրձին Detailer և լաքի վերջնական շերտ Glosser:
 Հիմք. Եղունգները խարտելուց հետո, քսել Bonder, այնուհետև Orly-ից Basket Case վարդագույն լաքը: Այս վառ, բայց միևնույն ժամանակ նուրբ գույնը կստեղծի ռոմանտիկ տրամադրություն:

 

 Դիզայն. 
 
 
 

 







Մեկ հաճախորդի սպասրկման նյութածախսի հաշվարկը





Սյուզի Վայս-Ֆիշմանի` OPI ընկերության գեղարվեստական տնօրենի էքսկլյուզիվ խորհուրդները


Սյուզի Վայս-Ֆիշմանը` ընկերության հիմնադրման պահից OPI-ի անփոխարինելի գեղարվեստական տնօրենը, համաշխարհային մատնահարդարման նորաձևության գուռուն է: Հիմնականում նրա fashion-ինտուիցիայի շնորհիվ է, որ յուրաքանչյուր OPI-ի լաքերի հավաքածուի երանգները անվիճելիորեն համապատասխանում են նոր միտումներին:

"Ֆրանսիական հավաքածուի" (աշուն/ձմեռ 08-09) շնորահանդեսի ժամանակ Սյուզին  բացահայտեց գեղեցիկ ձեռքերի և խնամված եղունգների գաղտնիքները: Որոնց հետևելով հեշտությամբ կարելի է ձեռքերը վերածել արվեստի գործի:


Ձեռքից ձեռք

Ձեռքերի գեղեցկության հիմնական գաղտնիքը Սյուզին համարում է մերսումը, լինի դա մասնագիտական, թե ոչ: 5 րոպեանոց շոյումը, մատների և դաստակների  տրորումը կարող է երակարացնել մաշկի երիտասարդությունը, վերացնել չորությունը և նույնիսկ նեղացնել ուռած երակները: Շոյել և տրորել անհրաժեշտ է նաև  ափերը:

Խարտոցներ

Եղունգի խարտման գլխավոր կանոնին (խարտոցը պետք է շարժվի մի ուղղությամբ` շերտավորումից խուսափելու համար) Սյուզին ավելացնում է ևս մի քանիսը: Առաջինը` երբեք չխարտել եղունգները կողքից, դա բարակեցնում է եղունգը և բերում է կոտրվածության: Երկրորդը` չհղկել վնասված և շերտավորված հատվածում:Դա կբարդացնի վիճակը: Ավելի լավ է միանգամից սղոցել եղունգը: Երրորդը` խարտոցը պետք է լինի փափուկ, մանրագույն աբրազիվային մասնիկներով:



Ըստ ձևի

Դեռևս մոդայիկ են բնական և սահուն ձևի եղունգները: Ոչ մի քառակուսի, եռանկյունի կամ այլ երկրաչափություն:Կատարյալ տարբերակ է, երբ եղունգի ազատ եզրը կրկնում է իր օթյակի ուրվագիծը:

Ինչպես կտրել

Սյուզին կտրականապես դեմ է կուտիկուլայի կտրելուն: Համարում է, որ դա կարելի է անել միյան հրատապ անհրաժեշտության դեպքում: Կուտիկուլան հարկ է փափկեցնել հատուկ նյութերով և հեռացնել: Եթե այդպես անել հաճախակի, կուտիկուլան ուղղակի կդադարի աճել: Հատկապես, եթե շաբաթը մի քանի անգամ սնուցեք այն հատուկ յուղով: Դա կպահպանի մանիկյուրը հիանալի վիճակում, և Դուք այլևս մկրատ վերցնելու ցանկություն չեք ունենա:

Համառոտ

Եղունգների երկարությունը կախված է ոչ միայն մեր ցանկությունից, այլև դրանց վիճակից: Եթե ընդունել կալցիումով և ցինկով վիտամինային կոմպլեքսեր, հաճախակի մանիկյուր անել ամրացնող բազայով, եղունգները  կսկսեն լավ աճել և չեն կոտրատվի: Շատ երկար եղունգները գռեհիկ և հնաոճ են: Պոդիումը դեռևս թելադրում է օրենքը. "ինչքան կարճ` այնքան լավ": Եղունգի ընդունելի առավելագույն երկարությունը չպետք է գերազանցի եղունգի հարթակի 1/3-ը:


ԻՆչպե՞ս ընտրել ճիշտ գույնի լաք

Եթե Ձեր առջև գույների 300 երանգներ են, իսկ բյուջեն նախատեսված է մեկ-երկու սրվակի (флакон) համար, այդ դեպքում  ընտրություն կատարելը բավականին դժվար է: Բայց ամեն ինչ հնարավոր է, եթե այդ հարցին մտածված մոտեցում ցուցաբերել: Ամենակարևորը` խուճապի չմատնվել:
Մանրամասն >>


 

Արագ չորացնող միջոցների հավաքածու

  Որպեսզի խուսափենք լաքը քսելուց հետո առաջացող խնդիրներից,կան միջոցներ որոնք մեզ կօգնեն հաշված րոպեում չորացնել այն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ընտրել այն տարբերակը, որը առավել հարմար է իրեն՝ վրձնով, սփրեյ, կաթիլային: Orly-ն ներկայացնում է Flash Dry կաթիլային տարբերակը, որը թույլ կտա արագ չորացնել լաքը և տալ նրան լրացուցիչ փայլ: Շնորհիվ իր մեջ պարունակող B5 պրովիտամինի և ցորենի յուղի այն կհոգա Ձեր կուտիկուլայի և եղունգի մասին:
 Հաջորդ միջոցը Sec`n Dry-ն է,որը բազմաշերտ դիզայնի համար է: Այն, ներթափանցելով լաքի բոլոր շերտերը, չորացնում է ներսից: Չորացնող In a snap-ը հաշված րոպեներում չորացնում է լաքը, տալիս փայլ և պաշտպանում եղունգը վատ ազդեցություններից: Սփրեյ-չորացնող Spritz Dry-ը օգտագործվում է բարդ դիզայնի ժամանակ: Արագ չորացնում է լաքը՝ թույլ տալով քսել հաջորդ շերտը կամ նկարը:                                                                                                                    
                           

Առողջ կուտիկուլան 
գեղեցիկ եղունգների գրավականն է

 Կուտիկուլայի ճիշտ խնամքը ոչ միայն տալիս է գեղեցկություն ձեռքերին, նաև առողջ ու ամուր եղունգների արագ աճի գրավական է: ORLY ընկերությունը առաջարկում է մի քանի տարբերակներ, որոնք թույլ կտան լուծել ցանկացած խնդիր` կուտիկուլայի խնամքի հետ կապված:
 Cuticle oil+ յուղը ոչ միայն կուտիկուլայի խնամքի հիանալի միջոց է, այլ նաև ապահովում է ամուր ու առողջ եղունգների աճ: Պատրաստված է նարնջի ծաղիկների և վայրի բալի թուրմից:
  Cuticle Care Complex վիտամիններով, հակաօքսիդանտներով, 7 օգտակար թուրմերով և բետա կարոտինով հարուստ այս միջոցը թույլ է տալիս ունենալ ոչ միայն առողջ եղունգներ,այլ նաև թարմացնում է կուտիկուլան և եղունգի շրջակայքը:
 Cuticle Therapy Creme կուտիկուլայի խնամքի համար նախատեսված թերապևտիկ կրեմը կարգավորում է եղունգների աճը, հանդիսանում է հակաթթվային միջոց: Վերականգնում է վնասված կամ բորբոքված կուտիկուլան, բացի այդ հրաշալի միջոց է չոր կրունկների և արմունկների համար:
  Cutique միջոցը հնարավորություն է տալիս շատ արագ փափկացնել և հեռացնել մեռած հյուսվածքները: Շնորհիվ իր մեջ պարունակող դդմի սերմի յուղի այն ունի հակաբորբոքային ազդեցություն:
  Cuticare pair մատիտը հարմար միջոց է կուտիկուլան հետ տանելու, այնուհետև սնուցելու համար:
 

Եղունգի ամրապնդիչներ


 Orly-ի կողմից առաջարկվող միջոցները թույլ կտան ունենալ ունենալ ամուր և առողջ եղունգներ:
 Բարակ եղունգի համար հիանալի միջոց է  Calcium Shield-ը: Կալցիումով հարուստ այս գելը եղունգներին տալիս է հաստություն, ամրություն և ճկունություն, ստեղծում է պաշտպանիչ շերտ:
Շերտավորվող եղունգների համար հիանալի է Nail Defense-ը: Պրոտեինով հարուստ այս հեղուկն ամրացնում է եղունգները, միացնում եղունգի շերտերն իրար և չի թողնում, որ դրանք կոտրվեն:
 Nail Armor հեղուկը ամրացնում և հարթեցնում է եղունգը շնորհիվ իր մետաքսե մանրաթելերի, հարթեցնում է այն, ստեղծում պաշտպանիչ շերտ:
 Tough Cookie աֆրիկյան օկումե ծառի թուրմով հարուստ այս հեղուկը ամրացնում է փափուկ, դյուրաբեկ եղունգները և դանդաղեցնում է կերատինի կորուստը` թույլ տալով, որ եղունգները լինեն երկար, ամուր և հարթ:
 Nailtrition միջոցը իր մեջ պարունակում է կոլլագեն, կերատին, ցորենի սպիտակուցներ, վիտամին B, հիանալի է եղունգը ամրացնելու և դրանց աճը կարգավորելու համար:
 

Հարթեցնող միջոցներ

 Եղունգների անհարթությունն ուղղելու հարցում Ձեզ կօգնի ORLY ընկերության կողմից մշակված Ridgefiller բուժիչ լաքը, որի բաղադրության մեջ է մտնում տալկը, որը լրացնում է բոլոր անհարթությունները: Այս բուժիչ միջոցը օգտագործելուց  և եղունգը բուժելուց հետո, այն կարելի է օգտագործել նաև որպես լաքը երկար պահող բազա:
 Օգտագործման ձևը: Օգտագործելուց առաջ լավ թափահարել լաքը և քսել 1-2 շերտ և ամեն օր ավելացնել մեկական շերտ մինչև մեկ շաբաթ լրանալը: Կրկնել ևս մեկ շաբաթ: Այնուհետև մեկ շաբաթ դադար տալ և եթե ստացել եք արդյունքը լաքը օգտագործել որպես բազա:

 
Ինչպես ճիշտ ընտրել վրձինը 

 
 
 Սկսնակ վարպետների առաջին սխալներից մեկը հենց սխալ վրձնի ընտրությունն է: Բարձրակարգ մասնագետները, հասկանալով, որ սովորելն ու աշխատելը ավելի հեշտ է որակյալ վրձնով, ընտրում են ամենալավ վրձինը, որը չի կարող լինել էժան: Ընդհանուր առմամբ բոլոր վրձինների կառուցվածքը նույնն է, տարբեր են դրանց պատրաստման ձևն ու օգտագործվող նյութերը:                                            
 Վրձնի հիմնական աշխատանքային մասը մազիկների կապոցն է, որը հավաքվում է բնական կամ արհեստական մազերից: Լավ վրձինը կազմված է ընտրված մազիկներից, որը չի կտրվում այլ հավաքվում է ձեռքով: Մազիկների ծայրերը բարակ են, լավ ամրացված և չեն թափում: Պետք է հիշել, որ ակրիլով աշխատելիս օգտագործվում են բնական մազիկներից պատրաստված վրձիններ, բացառությամբ ակրիլիկ ներկերի հետ աշխատելիս: Գելով աշխատելիս օգտագործվում են արհեստական մազերից կառուցված վրձինները: Լավ վրձինը պետք է լավ պահի լիկվիդը, վերցնի ակրիլի գունդը, իսկ ակրիլը պիտի չկպչի վրձնին: Վրձինը չի կորցնում իր ձևը և ունի իդեալական ծայր:

 

Ինչպես զբաղեցնել հաճախորդին մանիկյուրի և պեդիկյուրի երկարատև գործընթացի ժամանակ

 Այն հարցին, թե ինչն է խանգարում Ձեզ հաճախել գեղեցկության սրահ ավելի հաճախ, շատ հաճախորդներ պատասխանում են` ժամանակը: Ժամանակը և ոչ թե գումարը կամ այլ խնդիր:Որպեսզի հաճախորդը չլարվի, չհամարի այս գործընթացը ժամանակի կորուստ, անհրաժեշտ է կիրառել մի քանի պարզ մեթոդներ: Առաջին հերթին հաճախորդի համար ապահովեք հարմարավետ բազկաթոռ: Առաջարկեք այնպիսի անկյուն, որ կարողանա թողնել իր պայուսակը, զարդեղենը, ժամացույցը և չանհանգստանա դրանց համար:Առաջարկեք պեդիկյուրի հողաթափեր, որպեսզի ոտքերը կարողանան հանգստանալ բարձրակրունկ կոշիկներից: Ցանկալի է սենյակում ունենաք հետաքրքիր, տարբեր ճաշակի, հետաքրքրությունների CD, DVD-ներ և առաջարկեք որ սերիալը, կինոն, երաժշտությունը նա կնախնտրի: Եթե հաճախորդը դիետա չի պահում կարելի է առաջարկել խոհանոցային դասընթացների ցուցադրում, և կամ էլ օտար լեզուների ուսումնասիրում տուրիստական կամ բիզնես-դասընթացների համար: Եթե հետաքրքրված է նորաձևությամբ և կարող եք հետաքրքիր ընթացք տալ զրույցին, առաջարկեք նորաձևությանը վերաբերվող տեսահոլոոակ: Իսկ հաճախորդին զբաղեցնելու ամենապարզ մեթոդը ինչ-որ մի, այսպես ասած, աղջկական թեմայով զրույցն է: 
 Եվ, վեջապես, մրցունակ կհամարվի այն սպասարկումը, որը կկարողանա հագեցնել ժամանակը, օգտագործել անվերադարձ հավերժություն գնացող ամեն վայրկյան:

 

Մանկական մանիկյուր և պեդիկյուր

 Մանկական մանիկյուրը և պեդիկյուրը կատարվում է 6-14տ. երեխաների համար:Վաղ հասակից պետք է սովորեցնել երեխաներին հետևել և խնամել ձեռքերն ու ոտքերը: Փոքր տարիքից խնամված ձեռքերը բարենպաստ ազդեցություն են ունենում էսթետիկական ճաշակի և ոճի զգացումի ճիշտ զարգացման վրա: Վստահորեն կարելի է ասել, որ հիգիենիկ մանկական մանիկյուրը բացարձակ անվնաս գործընթաց է, եթե ,իհարկե, այն կատարվում է բարձրակարգ մասնագետի կողմից, որն ունի համապատասխան գիտելիքներ այս գործընթացի ոլորտում:
 Գործընթացը սկսելուց առաջ վարպետն ու երեխան ախտահանում են իրենց  ձեռքերը հականեխիչ միջոցներով: Երեխայի ձեռքերն ու ոտքերը չեն խարտում, կուտիկուլան չեն հեռացնում: Վարպետը կարգավորում է եղունգի երկարությունը հատուկ կծաքցանի կամ մկրատի միջոցով, կուտիկուլան հետ է տանում նարնջի փայտիկով, նախօրոք փափկեցնելով այն հատուկ հեղուկով: Անընդհատ խնամքի դեպքում կուտիկուլան դադարում է արագ աճել: Վարպետը գործընթացն ավարտում է երեխայի ձեռքին մանկական կրեմ քսելով և մերսելով դրանք: Եղունգին խնամված տեսք տալուց հետո դիզայնի վերաբերյալ իր համաձայնությունը տալիս է ծնողը:
 Այն ծնողը, որը սովորեցնում է երեխային հետևել իրեն փոքր տարիքից,  անկասկած ճիշտ է վարվում: Գեղեցիկ եղունգները ոչ միայն զարդարում են երեխային, այլ նաև ստիպում են լինել ավելի կոկիկ և ուշադիր: Կարևորը մասնագետին վստահելն է:

 

Եղունգների վերանորոգում 
 
 Եղունգների վերանորոգում սոսինձի միջոցով:
 Այսօր գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք թույլ են տալիս լուծել վնասված եղունգի հետ կապված ցանկացած հարց: Լավ արդյունք ստանալու համար պետք է զգուշորեն հանել եղունգի փայլը, յուղազրկել այն, կաթեցնել մեկ կաթիլ սոսինձ վնասված եղունգին և պահել այն 10 վայրկյան: Չորանալուց հետո պետք է հարթեցնել եղունգը խարտոցի կամ բաֆի միջոցով: Այնուհետև, կարելի է ամրացնել շոլկով և ծածկել գունավոր լաքով:
 Եղունգների վերանորոգում շոլկի միջոցով: Բավականին տարածված միջոց է շոլկի միջոցով վերանորոգումը: Շոլկը թափանցիկ և կպչուն հյուսվածք է, որի հետ աշխատելիս  պետք է ուշադիր լինել և չդիպչել նրան, հակառակ դեպքում կպչունությունը չի կարող ապահովվել: Վերջում ամրացնելու համար անհրաժեշտ է արագ չորացող սոսինձ:
 Եղունգների վերանորոգում տիպսաների միջոցով: Ինչ անել այն դեպքում, եթե եղունգը վնասված է և երկարությունը շատ է տարբերվում մյուս եղունգների երկարությունից: Իրավիճակը շտկել հնարավոր է տիպսայի միջոցով: Առաջին հերթին պետք է հանել եղունգի վրայի փայլը, փափկեցնել ու հեռացնել կուտիկուլան, ախտահանել եղունգը և նոր ընտրել տիպսան, որը համապատասղանում է Ձեր բնական եղունգներին: 
 

Spa Մանիկյուր
 


 Այժմ հնարավոր է ունենալ գեղեցիկ խնամված և երիտասարդ ձեռքեր շնորհիվ OPI բրենդի կողմից առաջարկվող Spa Manicure հավաքածուի: Այն իր մեջ ներառում է 4 հաջորդական քայլ, որոնք մաքրում, սնուցում, վերականգնում և պաշտպանում են մաշկը:
Քայլ 1:Շերտազատում
 
SKIN RENEWAL SCRUB
  Բնական շաքարի բյուրեղիկները մաքրում են մաշկը մեռած հյուսվածքներից, փափկեցնում այն և տալիս առողջ փայլուն տեսք:














 Մերսում եք հաճախորդի յուրաքանչյուր ձեռքը 30 վայրկյան Skin Renewal սկրաբով: Իր մեջ պարունակում է շաքարի բյուրեղիկներ, որոնք շերտազատում են մաշկի մեռած հյուսվածքները և տալիս առողջ փայլուն տեսք: Իր մեջ պարունակող ձիթապտղի յուղի շնորհիվ այն երիտասարդացնում է մաշկը: Պարունակում է կիտրոնի, նարնջի, լայմի, արքայախնձորի հոտային էքստրակտներ:

 Քայլ 2:Սնուցում 
Effervescent Soak
Փրփրացող աղ է, որը հանգստացնում է մաշկը և սպիտակեցնում եղունգները: Հարուստ է սնուցող հանածոներով, որոնք օգնում են թարմացնել ձեռքերը, խոնավացնել և վերջում տալ երիտասարդ տեսք մաշկին: Իր մեջ պարունակում է մանդարինի, նարնջի, լայմի, համեմի հոտային էքստրակտներ:

Մաքրեք ձեռքերը Effervescent Soak փրփրացող աղի մեջ և թողեք 5 րոպե աղի լուծույթի մեջ, որպեսզի հեշտ հեռացնեք կուտիկուլան:
 Քայլ 3:Վերականգնում 
Բժիշկների կողմից հաստատված միակ և հզոր քայլն է, որը սնուցում, վերականգնում և երիտասարդացնում է մաշկը: Իր մեջ ներառում է խաղողի կորիզի յուղ մաշկը սնուցելու, վիտամիններ A, C, E առողջ մաշկ ունենալու համար:

Երկու ձեռքերն էլ մերսեք Rejuvenating Serum երիտասարդացնող կրեմով և հագցրեք experttouch ձեռնոցները, որպեսզի տաք պահեն և փափկացնեն ձեռքերը: Այնուհետև մաքրեք բնական եղունգը N.A.S. Nail Antiseptic Solution հեղուկով, խարտեք 220/280 խոշորությամբ բաֆով և մաքրեք փոշին Fluffy փայլեցնող միջոցով: Վերջում կաթեցրեք Avoplex Oil յուրաքանչյուր մատին:
 Քայլ 4:Պաշտպանություն 
Հիանալի միջոց է մերսման և արևից պաշտպանելու (SPF15)  համար: Իր մեջ պարունակում է նիվենու (էվկալիպտի), կամֆորայի, լավանդայի էքստրակտներ:

Ձեռնոցներից հանելուց հետո մերսեք ձեռքերը Finishing Butter վերջնական կրեմով:

SPA ՊԵԴԻԿՅՈՒՐ
 
 Այս հավաքածուն հնարավորություն է տալիս միշտ ունենալ խնամված ոտքեր, ձեռնտու և էֆեկտիվ տարբերակ է: Իր մեջ ներառում է երիտասարդացնող բաղադրիչներ, հականեխիչ թեյածառի յուղ, կանաչ թեյի էքստրակտներ` փափկացնող հատկությամբ, վիտամիններ` E, C և A` հանգստացնող, փափկացնող և սնուցող հատկությամբ:
 Քայլ 1: Հանգստացնող գել
 Relaxing Soak
 
Լցնում եք հանգստացնող գելը, այնուհետեև ավելացնում եք ջուր, որպեսզի ստանաք փրփուր: Պարունակում է հանքային աղեր և բնական հականեխիչ մեխակի յուղ: Սպիտակեցնում է եղունգները շնորհիվ իր բաղադրության մեջ մտնող մագնեզիումի:
 Օգտագործման ձևը: Հաճախորդի ոտքերը թողնում եք այնտեղ 5 րոպե: Այս միջոցը մաքրում և փափկացնում է ոտքերը:
 Քայլ 2: Կոշտուկների փափկացում 
 Soften

 Հայտնի է բնական երեք ազդեցություններով` ալֆա-հիդրոքսիդային թթուներով, կանաչ թեյի էքստրակտներով և ավոկադոյի լիպիդային համալիրով: Փափկացնում է կոշտուկները, հեռացնում մաշկի մեռած բջիջները:
 Օգտագործման ձևը: Քսել մաշկի պրոբլեմատիկ մասերին և թողնել ներծծվի 5 րոպե: Մաքրել պեդիկյուրի խարտոցով և լվանալ մնացորդները: Կարելի է զուգակցել սկրաբի հետ:
Քայլ 3: Թարմացնող միջոց
 Scrub

 Բնական շաքարի բյուրեղիկները, վիտամիններ E, A-ն և կանաչ թեյի էքստրակտները շերտազատում են մեռած հյուսվածքները, տալիս են հարթ, առաձգական մաշկի և թարմության զգացում:
 Օգտագործման ձևը: Արդեն չոր մաշկը զգուշորեն մերսել սկրաբով այնքան, որ շաքարի բյուրեղիկները անհետանան, այնուհետև լվանալ ջրով:
 Քայլ 4: Կավե դիմակ
 Mask

Հիանալի միջոց է մանր ճաքերը վերացնելու, մաշկը սնուցելու և հանգստացնելու համար:
Օգտագործման ձևը: Հագցնել ոտքերին միանգամյա պոլիէթիլենային տոպրակներ, թողնել դիմակը մնա 5 րոպե, այնուհետև մաքրել տաք ջրով, կամ թաց սրբիչով:
 Քայլ 5: Մերսում
 Massage

Յուղային հետք չթողնող միջոց է, որը սնուցում է մաշկը, խոնավեցնում, հանում է հոգնածությունը, բորբոքվածությունը և վերականգնում է մանր ճաքերը:
 Օգտագործման ձևը: Մերսել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ ներծծվի: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:
 Քայլ 6: Մաշկի պաշտպանություն
 Smooth

Ժասմինի հոտով և բուսական էքստրակտներով այս միջոցը արդեն խնամված մաշկին պաշտպանում է` չթողնելով հետագայում կոշտուկների առաջացմանը:
 Օգտագործման ձևը: Մերսել մաշկը այս միջոցով այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ ներծծվի: Ցանկալի է կիրառել ամեն օր:

 Տաք մանիկյուր (ՍՊԱ մանիկյուր)
 
 Տաք մանիկյուրը գործընթաց է, որը 15-20 րոպեում վերականգնում է վնասված կուտիկուլան, բարակ եղունգները և չոր մաշկը: Այն խորհուրդ է տրվում ինչպես մեծերին այնպես էլ փոքրերին: կատարվում է 5 հաջորդական քայլերով:
 Քայլ 1
Նախքան գործընթացը սկսելը, անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը և խարտել եղունգները:
 
 Քայլ 2
Spa վանայի մեջ լցնում եք կուտիկուլայի յուղը, թողնում տաքանա 10-15 րոպե և թողնում մատները 7-10 րոպե:
 
 Քայլ 3
Մերսել մատները 2-3 րոպե: Այնուհետև յուղից մաքրել մատները թաց սրբիչով:
 
 
 
 Քայլ 4
Կուտիկուլայի մշակման համար քսել այն փափկացնող և հեռացնող գել, թողնել 3-5 րոպե և մաքրել նարնջի փայտիկով:

 

 Քայլ 5
 Մատները մաքրել սառը ջրով թրջված սրբիչով: Տաքից սառը անցումը լավագույն արյան շրջանառության միջոց է: Այնուհետև յուղազրկել եղունգները և վերջում քսել լաքը:



Ֆրանսիական մանիկյուր

 
  36 տարի է անցել ինչ Ջեֆ Փինքը բացահայտեց աշխարհին Ֆրանսիական մանիկյուրը, որի պատմությունը նույնքան հետաքրքիր է, ինչքան ինքը` ֆրանսիական նորաձևությունը:
 1976թվ. Հոլիվուդի կինո ասպարեզի ներկայացուցիչները դիմում են 1975թվ. ORLY ընկերությունը հիմնադրող Ջեֆ Փինքին, առաջարկելով ստեղծել եղունգների այնպիսի դիզայն, որը մշտապես կխոսեր դերասանուհիների զգեստների ու կերպարների հետ:
 Ջեֆ Փինքը անցնում է գործի` չկասկածելով անգամ, որ իր աշխատանքը մի քանի տարի հետո ունենալու է համաշխարհային ճանաչում: Ստեղծվում է եղունգի մի յուրօրինակ դիզայն, որին առաջին անգամ Ջեֆը տալիս է Natural nail անվանումը: Այս նորարարության յուրահատկությունը նրանում է, որ այն շատ հասարակ կերպով փակում է եղունգի ազատ գոտին սպիտակ լաքով և վրայից ծածկվում է թափանցիկ ծածկույթով, ինչը եղուգին տալիս է բնական և գեղեցիկ տեսք: Շուտով այն լայն տարածում է գտնում Ֆրանսիայում: Այստեղ անցկացվող ցուցադրություններից մեկի ժամանակ Ջեֆն առաջարկում է մի մոդելի եղունգները զարդարել հենց այդ տարբերակով: Արդյունքում ոչ միայն մոդելն է հավանում, ավելին, մյուսները նույնպես ցանկանում են ունենալ այդպիսի եղունգներ: Դրանից հետո ամբողջ աշխարհը իմանում է թե ինչ է Ֆրանսիական մանիկյուրը, սակայն ոչ բոլորը գիտեին, որ այն հնարել է ORLY ընկերության հիմնադիր ամերիկացին:
 Ժամանակակից ֆրանսիական մանիկյուր: Այսօր ֆրանսիական մանիկյուրը սիրված է և հանրահայտ ոչ միայն Ֆրանսիայում և Հոլիվուդում, այլ ամբողջ աշխարհում: Այսօր գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք օգնում են ստանալ ֆրանսիական մանիկյուրն ավելի հեշտ և արագ` տրաֆարետները, բարակ վրձնով լաքերը:
 Դասական ֆրանսիական մանիկյուրը շատ ավելի մոտ է բնական եղունգների տեսք ստանալու համար, սակայն այսօր, պատասխանելով հաճախորդի ժամանակակից պահանջներին գեղեցկության սրահներում մասնագետները առաջարկում են ավելի օրիգինալ տարբերակներ` դուրս գալով սպիտակ-վարդագույն տոներից:
 
 




Ամանորյա մանիկյուր
 
 Եթե դուք արդեն որոշել եք, թե ինչ զգեստ պետք է հագնել և ինչ դիմահարդարում անել Ամանորին, ապա ճիշտ ժամանակն է որ մտածեք ժամանակակից և ամանորյա մանիկյուրի մասին` տալով դրան օրիգինալ երևակայություն: Ինչպես նաև կարելի է ավանդական դիզայն անել` եղունգները ներկելով միատոն, սակայն հետաքրքիր գույնով:
 Ժամանակակից մանիկյուր սև գույնով